Ռումինիայում 18-ամյա աղջիկը գեղեցիկ սելֆի անելու ժամանակ ողջ-ողջ այրվել է, փոխանցում է The Mirror-ը։
Պարբերականը հայտնում է, որ աղջիկը իր ընկերուհու հետ գնացել էր գնացքի կայարան, որպեսզի բարձրանար վագոններից մեկի վրա եւ լուսանկարեր ինքն իրեն հենց այդտեղից։ Բարձրանալով վագոնի վրա՝ աղջիկներից մեկը ոտքով պատահաբար պոկել էր էլեկտրական լարը, որը անմիջապես բռնկվել էր 27 հազար վոլտ հոսանքով։ Աղջիկը եւ նրա 17-ամյա ընկերուհին ստացած հարվածից վայր էին ընկել, փոխանցում է RG-ն։
Աղջիկը 50 տոկոս այրվածքներ է ստացել եւ մահացել, նրա ընկերուհին նույնպես հիվանդանոցում է, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառում։




























