Հայաստանում մայիսի 11-ին մեկնարկում է Ճանապարհային անվտանգության շաբաթը։ Այս մասին այսօր` մայիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ  Ծրագրերի պատասխանատու Տաթևիկ Հովհաննիսյանը:

«ՄԱԿ-ում արդեն ավանդույթ է դարձել Ճանապարհային անվտանգության շաբաթ ծրագիրը, որում ներառված է նաև Հայաստանը: Ճանապարհային անվտանգության մեկնարկող շաբաթը որոշել ենք սկսել լրագրողների հետ հանդիպումով, քանի որ կարևորում ենք լրագրողների դերը ճանապարհային անվտանգության ապահովման հարցում»,-ասաց  Տաթևիկ Հովհաննիսյանը:

Տաթևիկ Հովհաննիսյանի խոսքով` Ճանապարհային անվտանգության շաբաթվա շրջանակում Երևանի թիրախային դպրոցներում աշակերտների համար անցկացվելու են կրթական ծրագրեր, երթևեկության կանոնների վերաբերյալ տարբեր դասընթացներ, հանրային միջոցառումներ:

Տաթևիկ Հովհաննիսյանի խոսքով` այն դպրոցները, հիմնականում դասընթացներն անցկացվելու են այն դպրոցներում, որոնք գտնվում են անմիջապես երթևեկելի ճանապարհներին. «Աշակերտներին  հարկավոր է հատուկ դասընթացների միջոցով սովորեցնել փողոցն անցնել ճանապարհային կանոնների համաձայն` խուսափելու համար դժբախտ պատահարներից: Այդ նպատակով` համագործակցելով ՀՀ ոստիկանության հետ, կազմակերպում ենք այդ դասընթացներն ու միջոցառումները»:

Ծրագրին կմասնակցի նաև Հայաստանի կին վարորդների ֆեդերացիայի նախագահ Մագա Մարտիրոսյանը, որը տեղեկացրեց, որ Հայաստանի կին վարորդների հետ քննարկումներ կկազմակերպի ճանապարհային անվտանգության թեմայով: