Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում՝ 1961 թ. ծնված Առաքել Մ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի 5.56 մմ տրամաչափի ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ` 10 փամփուշտով, 30 մմ տրամաչափի «ԱԳՍ-17 Մ» տեսակի նռնականետի նռնակ, 12.7 մմ տրամաչափի «ԴՇԿԱ» տիպի` 2, 23 մմ տրամաչափի` 2, 30 մմ տրամաչափի «ԲՄՊ-2» մոտոհրաձիգի 1 եւ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 240 փամփուշտ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ներկայացվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության: