Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, ոստիկանության Էրեբունու բաժնի եւ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ծառայողները Երեւանի Մ. Խորենացու եւ Քրիստափորի փողոցների խաչմերուկի մոտից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Սամվել Ս.-ին, 1979 թ. ծնված Կարեն Գ.-ին, իսկ քիչ ավելի ուշ՝ Մանանդյան փողոցի թիվ 13 հասցեից, 1982 թ. ծնված Խաչատուր Դ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե խուզարկությանբ Կարեն Գ.-ի մոտից հայտնաբերվել է «B8» գրառմամբ` 3, «դիազեպամ»՝ 5 դեղահաբ եւ գաղտնի փականով դանակ:
Նշանակվել են դատաքիմիական եւ դատաքրեագիտական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:




























