Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Մաշտոցի բաժնի ծառայողները Երեւանի Հասրաթյան փողոցի թիվ 10 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Աղվան Մ.-ին եւ 1985 թ. ծնված Արման Պ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ Աղվան Մ.-ն մայիսի 14-ին, ժամը 04.00-ին, Երեւանի Շինարարների փողոցի թիվ 35 շենքի բակում կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայից գողացել է կողային հայելիները, ինչի վերաբերյալ տվել է խոստովանական բացատրություն եւ ներկայացրել հայելիները:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Կատարվում է հետաքննություն: