Դատապարտյալի համար բերված հանձնուքի մեջ հայտնաբերվել է 2,268 գ. քաշով յուրահատուկ հոտով կանաչավուն գույնի չորացված զանգված: NEWS.am-ի տեղեկություններով՝ մայիսի 15-ին ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ից հաղորդագրություն է ստացվել, որ նույն օրը ժ.17.00-ի սահմաններում Հ. Ղ.-ի կողմից դատապարտյալ Ա. Հ.-ին բերված հանձնուքի զննությամբ պլաստմասե տարայում առկա թթու վարունգի մասնատմամբ, վարունգի մեջից հայտնաբերվել է թափանցիկ թաղանթով փաթաթված, ընդհանուր 2,268 գ. քաշով յուրահատուկ հոտով կանաչավուն գույնի չորացված զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Նշենք, որ Ա. Հ.-ն դատապարտվել է ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով: