Ոստիկանության Բազումի բաժին դիմած տղամարդը հաղորդում է տվել, որ գիշերը փախցրել են իրենց շենքի բակում կայանված իր «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Բազումի բաժնի եւ Տարոնի բաժինների ծառայողները պարզել են, որ ավտոմեքենան փախցրել է 1986 թ. ծնված Կարեն Ա.-ն, որը նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, մեքենան թողել է Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածի` Գուգարք գյուղի վարչական տարածքում` երկաթուղային գծանցի մոտ:
Ավտոմեքենան հայտնաբերվել է:
Նույն օրը, ժամը 21.20-ին, Կարեն Ա.-ն բերման է ենթարկվել բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի կողմից պահպանվող տարածք:
Կատարվում է հետաքննություն:




























