Մայիսի 15-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության ծառայողները փորձել են պարզել Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 11 շենքի 5-րդ մուտքից դուրս եկող 3 անձանց ինքնությունը, որտեղ վերջիններս հարվածելով ոստիկաններին եւ գործադրելով էլեկտրահարող սարք` դիմել են փախուստի՝ մուտքի մոտ թողնելով 1 զույգ ձեռնոց, սեւ գլխարկ, էլեկտրահարող սարք եւ դրամապանակ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նրանցից մեկին` 1990 թ. ծնված Արտավազդ Կ.-ին, նշված վայրից հաջողվել է բերման ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին:
Պարզվել է, որ վնասելով բնակարաններց մեկի դռան փականը` փորձել են գողություն կատարել, սակայն հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ դիմել են փախուստի:
Կատարվում է քննություն:




























