Ոստիկանության Կենտրոնականի բաժին ներկայացած 1979 թ. ծնված Քրիստինե Գ.-ն հաղորդում էր տվել, որ 2011 թ. ամռանն իր ծանոթ Գուրգեն Գ.-ն Կենտրոն վարչական շրջանի տարածքում, խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելով, հետագայում գումարը վճարելու պայմանով, իրենից վերցրել է ոսկյա թեւքաճարմանդ, սակայն այդպես էլ ոչինչ չվճարելով` հափշտակել է այն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1979 թ. ծնված Գուրգեն Գ.-ն ներկայացել է բաժին:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն: