Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 17-ին, ժամը 08.30-ին, Երեւանի Բատիկյան փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Նարեկ Խ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2007 թ. հուլիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերի եւ 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով: