Մայիսի 18-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Կապանի բաժնում 1949 թ. ծնված Գագիկ Գ.-ն հաղորդում է տվել, որ Շինարարների թաղամասի թիվ 12 շենքի մոտից առեւանգել են որդու` 1982 թ. ծնված Գեւորգ Գ.-ին պատկանող «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1988 թ. ծնված Սերգեյ Ա.-ն, ով ժամը 21.00-ին բերման է ենթարկվել բաժին եւ ներկայացվել Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Ավտոմեքենան հայտնաբերվել է Վաչագան բանավանում՝ սարքին վիճակում, եւ տեղափոխվել բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կատարվում է քննություն: