Նյու Ջերսիի ծովափերից մեկում շնաձուկ է հայտնվել: Ծովափում հանգստացողներից մեկին հաջողվել է իր տեսախցիկով նկարահանել դա:
Երկու մետրանոց գիշատիչի հայտնվելը իսկական շոկ է առաջացրել հանգստացողների մոտ: Նրանք վախից ճչալով դուրս են նետվել ջրից: Սակայն շնաձուկն իր հերթին, նրանց ճչոցներից, ոչ պակաս վախեցել է` հայտնվելով իր համար անսովոր միջավայրում:
Մի քանի րոպե անց, շնաձկանը հաջողվել է վերադառնալ օվկիանոս: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, թեեւ, անհրաժեշտություն է առաջացել ծովափը մի քանի ժամով փակել` անվտանգության նկատառումներից ելնելով: Հաղորդում է «Ռոսիա-24»-ը:




























