Իսպանացի թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը ճանաչվել է Իսպանիայի ամենահանրաճանաչ մարդը: El Mundo պարբերականի հարցման արդյունքում Նադալի օգտին է արտահայտվել հարցման մասնակիցների 69,9 տոկոսը:

Երկրորդ տեղը զբաղեցրել է ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի դարպասապահ, աշխարհի չեմպին Իկեր Կասիլիասը: Առաջին տասնյակում ընգրկվել են վեց մարզիկներ, թագավորական ընտանիքի երեք անդամները եւ մեկ լրագրող: