Ռուսաստանի ֆուտբոլային պրեմիեր լիգայում «Ամկարի» ֆուտբոլիստ Զախարի Սիրակովի խփած գնդակի տեսահոլովակը YouTube-ում երեք օրվա ընթացքում դիտել են 800 հազար անգամ: «Սպարտակին» 0:2 հաշվով պարտվելիս «Ամկարի» խաղացողը դիմային գծից հուսալքված հարվածել է գնդակին, որը անհավանական հետագծով դարպասապահի վրայով հայտնվել է «Սպարտակի» դարպասում: Ռուսաստանում եւս խաղում են հատուկ աշխարհի առաջնության համար ստեղծած գնդակով: