Ֆուտբոլի արքա Պելեն դարձել է ամերիկյան «Նյու Յորք Կոսմոս» ֆուտբոլային ակումբի պատվավոր նախագահ: Պելեն այս ակումբում հանդես է եկել 1975-1977թթ.:
Ակումբի ղեկավարության կարծիքով, Պելեի անունը պետք է գրավի ֆուտբոլասերների եւ պոտենցիալ ներդրողների ուշադրությունը, հաղորդում է New York Post-ը:
«Նյու Յորք Կոսմոսում» Պելեն անցկացրել է 64 հանդիպում` դառնալով 37 գոլի հեղինակ:




























