Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան որոշել է Իսպանիայի եւ Հոլանդիայի ֆուտբոլային ֆեդերացիաներին տուգանել այդ երկրների հավաքականների կողմից աշխարհի առաջնության եզրափակիչում խաղային կարգապահությունը խախտելու համար: Աշխարհի չեմպիոն Իսպանիան տուգանվել է 10 հազար շվեյցարական ֆրանկով, իսկ Հոլանդիան` 15հազարով, հաղորդում է AP-ը: Հիշեցնենք, որ եզրափակիչի մրցավար անգլիացի Հովարդ Ուեբը հոլանդացիներին ցույց տվեց ութ դեղին եւ մեկ կարմիր քարտ, իսկ իսպանացիներին` հինգ դեղին: Այս տարվա եզրափակիչը բարելավեց 1986-ի աշխարհի առաջնության ռեկորդը` ընդամենը վեց դեղին քարտ: