Օգոստոսի 3-ին իսրայելա-լիբանանյան սահմանին փոխհրաձգության արդյունքում մեկ իսրայելցի սպա է զոհվել: Սա վերջին 4 տարվա ընթացքում ամենալուրջ միջադեպն է Իսրայելի եւ Լիբանանի միջեւ` լիբանանյան երկրորդ պատերազմից հետո:

Ըստ իսրայելական լրատվամիջոցները զոհվածը պահեստի փոխգնդապետ եւ  գումարտակի հրամանատար էր: Կա նաեւ մեկ վիրավոր սպա: Պաշտոնապես այս տեղեկությունները դեռ չեն հաստատվել:

Լիբանանյան կողմի կորուստները կազմում են 4 զոհ, այդ թվում մեկ լրագրող: Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Իսրայելը պատասխան կրակ էր բացել Լիաբանաի ուղղությամբ այն բանից հետո, երբ Իսրայելի հյուսիսային մասում լիբանանյան հրթիռներ էին ընկել:

Վերջին 4 տարում Լիբանանում գործող գրոհայինները բազմաթիվ անգամ հրթիռակոծել են Իսրայելի հյուսիսը, բայց կանոնավոր բանակների միջեւ հակամարտություն մինչ օրս տեղի չի ունեցել: