Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը պետք է տալ «ՀԷՑ-ին»։ Այս մասին NEWS.am-ին ասաց Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը։

«Ես Կոտայքի մարզպետն եմ, հարցը տվեք պատասխանատու անձանց»,- ասաց մարզպետը։

Մեր դիտարկմանը, թե հոսանքի թանկացման դեպքում ինքն էլ կմիանա պայքարին, Գուլոյանն անարձագանք թողեց։

Նշենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը, նախնական մոտ 16 դրամով բարձրացնելու համար։ Հոսանքի թանկացմանը կհաջորդի առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը, որը մեծ հարված կլինի ցանկացած ՀՀ քաղաքացու գրպանին։