Հնդկաստանում մերջին 10 օրերի ընթացքում անբնական շոգից շուրջ 1200 մարդ է մահացել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են տարերային աղետների հետեւանքների վերացման պետական դեպարտամենտից:

Նոր զոհերի մասին շարունակում են տվյալներ ստացվել առաջին հերթին երկրի հարավ-արեւելյան Անդհրա-Պրադեշ եւ Տելանգա նահանգներից:

Հնդկաստանի օդերեւութաբանական դեպարտամենտի տվյալներով, առաջիկա օրերին ջերմաստիճանը կարող է հասնել մինչեւ 50 աստիճանի, իսկ աստիճանական նվազում սպասվում է 2-3 օրից: