Օգոստոսի 3-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Երեւանի Արաբկիրի 35-րդ փողոցի թիվ 6/1 տանը: Այրվածքներով հիվանդանոց են տեղափոխվել տան երկու բնակիչները:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.31-ին, մարվել` 22.38-ին:

Այրվել են գրքեր, իսկ բակում գտնվող օժանդակ շինությունում` բենզինով լի 40 լիտր տարողությամբ տարա:

Տան բնակիչներ` 80-ամյա Ս. Մելիքյանը եւ 20-ամյա Հ. Սողոյանը տարբեր աստիճանների այրվածքներով տեղափոխվել են Ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոն: Բժիշկները Ս. Մելիքյանի առողջական վիճակը գնահատել են որպես ծայրահեղ ծանր, իսկ Հ. Սողոյանինը` միջին ծանրության: