Վրաստանն այսօր պաշտոնապես դուրս է գալիս Անկախ Պետությունների Համագործակցությունից, սակայն մնում է ԱՊՀ շրջանակներում: Վրաստանը 75 բազմակողմ համաձայնությունների մասնակից է, որոնք տարածվում են նաեւ Համագործակցությանը մաս չկազմող երկրների վրա։
Հիշեցնենք, որ ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը Վրաստանը սկսել է 2008թ օգոստոսի 12-ից։ Համագործակցությունից դուրս գալու որոշումը կայացվել է երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու կողմից՝ որպես բողոքի նշան Հարավային Օսիա եւ Աբխազիա ռուսաստանյան ներխուժման դեմ։
Վրաստանը ԱՊՀ կազմ է մտել 1993 թ։




























