Մյունխենի «Բավարիան» նոր պայմանագիր կկնքի Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերի հետ: Գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչեւ 2013թ.:

«Բավարիայի» ղեկավարությունը մտադիր է պայմանագրի ժամկետը հասցնել մինչեւ 2015թ.: Կբարձրանա նաեւ ֆուտբոլիստի աշխատավարձը եւ կկազմի տարեկան 3 միլիոն եվրո, հաղորդում է Bild-ը:

20-ամյա Մյուլլերի արժեքը տրանսֆերային շուկայում մեկ տարվա ընթացքում 750 հազար եվրոյից հասել է մինչեւ 23 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ Հարավային Աֆրիկայում Մյուլլերը դարձավ աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու: