Հայաստանում մայիսի 31-ին նշում են վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի  նահատակ սուրբ Հռիփսիմեի օրը։ Այս օրը նշվում է Հոգեգալստյան օրվանից մեկ շաբաթ անց։

301թ. 37 քրիստոնյա կույսեր, փախչելով Հռոմում իրենց դեմ հալածանքներից, եկել էին  Հայաստան։ Նրանցից մեկի՝ Հռիփսիմեի գեղեցկությունից հիացած, Տրդատ Մեծ թագավորը ցանկացել էր տիրանալ նրան, սակայն կույսը հրաժարվում ՝ ասելով, թե ինքը միայն Քրիստոսին է պատկանում։ Զայրացած Տրդատը հրամայում է սպանել Հռիփսիմեին, նրա ուսուցչին՝ Գայանեին, եւ նման ուխտ տված բոլոր մյուս կույսերին։

Հետագայում նրանց նահատակության վայրերում եկեղեցիներ կառուցվեցին։