Կոլումբիայի ապստամբ Հեղափոխական զինված ուժերի կազմակերպած ահաբեկչության հետեւանքով 400 հազար մարդ մնացել է առանց լույսի, հաղորդում են տեղի իշխանությունները:
Զինվորականների տվյալներով վթարի պատճառը Վալե դել Կաուկա դեպարտամենտում բարձրավորտ էլեկտրահաղորդման գծերի սյուներից մեկի ավերումն է եղել: Այդ գիծն էլեկտրաէներգիայով է ապահովում Բուենավենտուրա քաղաքը, որը երկրի խաղաղօվկիանոսյան ափի կարեւորագույն նավահանգիստն է:
Ներկայումս զինվորականները Energia del Pacifico SA ընկերության հետ միասին քաղաքի էլեկտրականության վերականգմանն ուղղված աշխատանքներ են իրականացնում:





























