Իշխանությունից նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի հեռացումից հետո Եգիպտոսում բռնությունների ալիքի ընթացքում զոհվել է ավելի քան 2600 մարդ,մ հաղորդում է Guardian պարբերականը՝ վկայակոչելով իրավապաշտպաններին:
Տվյալները վերաբերում են 2013-ի հունիսի 30-ից մինչեւ 2014-ի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
2013-ի հուլիսին Եգիպտոսի բանակը ժողովրդական դժգոհության ալիքի ֆոնին, որը պայմանավորված էր իշխանության ղեկին «Մահմեդական եղբայրներ» շարժման ներկայացուցիչների առկայությամբ, հեռացրեց Մուրսիին իշխանությունից եւ երկրում հայտարարեց անցումային շրջան:
Մուրսիի կողմնակիցները զանգվածային ակցիաներ էին իրականացնում՝ պահանջելով վերադարձնել նրա նախագահի պաշտոնին: Բողոքի ակցիաներին հետեւեցին անկարգություններ եւ բախումներ, որոնց հետեւանքով Մուրսին եւ նրա շատ կողմնակիցներ հայտնվեցին անազատության մեջ:
Մարդու իրավունքների հարցերով պետական խորհրդի ղեկավար Մոհամեդ Ֆայեքը հայտնել է, որ զոհերի մոտ կեսը նախկին նախագահի կողմանկիցներն են:





























