Ամերիկյան Ջորջիա նահանգի Քոնյերս քաղաքում հրաձգության հետեւանքով մահացել է մեկ, վիրավորվել երեք մարդ, հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
Տեղի ոստիկանության տվյալների համաձայն, անհայտ տղամարդը գինու եւ օղու խանութի աշխատակիցների հետ վեճից հետո սկսել է կրակել: Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 16.50-ի սահմաններում: Կրակոցների հետեւանքով այցելուներից մեկը տեղում մահացել է, վաճառողը վիրավորվել է: Կրակոցներից հետո, անհայտ անձը վերադարձել է տուն եւ կրակել ծնողների վրա՝ վիրավորելով նրանց:
Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հրաձիգի եւ դեպքի վայր ժամանած իրավապահների միջեւ փոխհրաձգություն է սկսվել: Լրատվամիջոցների տվյալներով, ոստիկանների կրակոցները դիպել են տղամարդուն, որի վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում: Միջադեպի հանգամանքները պարզվում են:





























