Լոս Անջելեսի օդանավակայանում մեքենան մխրճվել է տերմինալի պատի մեջ, որի հետեւանքով վիրավորվել է 3 մարդ, որոնց թվում՝ 7-ամյա մի աղջիկ գրում է Los Angeles Times-ը։
Միջադեպը տեղի է ունեցել 7-րդ տերմինալի մոտ։ Բոլոր վիրավորները՝ մեքենայի վարորդը, ուղեւորը եւ 7-ամյա աղջիկը, տեղափոխվել են հիվանդանոց։ Երեխայի վիճակը գնահատվում է ծանր, փոխանցում է Gazeta-ն։
Ինչպես հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը, ամենայն հավանականությամբ վարորդը կորցրել է ղեկի կառավարումը։





























