Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի երկաթուղային կայարանում՝ իրերը պահելու խցիկում, ճամպրուկ է հայտնաբերվել, որի մեջ եղել է մասնատված կնոջ մարմին։
Ինչպես հայտնել են իրավապահները, ճամպրուկը բացել են այն բանից հետո, երբ այն պահոց հանձնելուց պահից մեկ ամիս անց դրա հետեւից ոչ ոք չի եկել, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Հիմա ոստիկանությունը փորձում է պարզել սպանվածի ինքնությունը, որը, ըստ նախնական վարկածի, մոտ 70 տարեկան կին է։





























