Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւն արձակուրդ է վերցրել, որը մտադիր է անցկացնել Թուրքիայում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Այսօր նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը կարճաժամկետ արձակուրդ է վերցրել, որի մի մասը կանցկացնի Թուրքիայում՝ ընտանիքի հետ»,-ասել է նա:

Նախորդ տարիներին Աթամբաեւը բազմիցս այցելել է Թուրքիա հանգստի ու բուժման: Նախանցած տարի բժիշկների խորհրդով, նա բժշկական հետազոտություն է անցել Անկարայում «Գյուլհանե» ռազմաբժշկական ակադեմիայում: 2008-ին Անկարայի հիվանդանոցներից մեկում Աթամբաեւը կերակրափողի վիրահատության է ենթարկվել: