Թուրքիայում սկսվել են Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ համատեղ զորավարժությունները։
Ինչպես գրումէ haqqin.az –ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԶՈւ-ին, զորավարժությունների նպատակն է զարգացնել երկրների միջեւ համագործակցությունը եւ եղբայրական հարաբերությունները, ինչպես նաեւ փորձի փոխանակում կատարել մասնակից պետությունների հատուկ նշանակության ջոկատայինների միջեւ։
Թուրքական կողմից զորավարժություններին մասնակցում են հատուկ նշանակության ստորաբաժանումներ, 2 ուղղաթիռ, 1 օդանավ, իսկ վրացական եւ ադրբեջանական կողմերից՝ մեկական հատուկ նշանակության ստորաբաժանում։
Զորավարժությունները կավարտվեն հունիսի 10-ին։





























