Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլորդ Յունկերը նախազգուշացրել է եվրագոտուց Հունաստանի դուրս գալու հնարավոր հետեւանքների մասին:

Հունաստանի հեռացումը եվրագոտուց կարող է հանգեցնել Եվրոպայի հանդեպ միջազգային ներդրողների վստահության նվազմանը, գերմանական Suddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում հայտարարել է նա:

Եվրահանձնաժողովի ղեկավարը կոչ է արել Արժույթի միջազգային հիմնադրամին շարունակել Հունաստանի տնտեսությունը փրկելուն ուղղված ջանքերը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Բացի այդ, Յունկերը սպառնացել է Հունգարիային հեռացնել ԵՄ-ից, եթե այդ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը հավանություն տա մահապատժի վերականգնմանը, հաղորդում է BBC News-ը:

Ապրիլի վերջին Օրբանը առաջարկել էր ԵՄ իր գործընկերների հետ բանավեճ սկսել՝ երկրում մահապատիժը վերականգնելու խնդրի շուրջ:

Յունկերի խոսքով, Հունգարիայում մահապատժի վերականգնումը կարող է ԵՄ-ի հետ «բաժանման առիթ դառնալ»: