Աֆղանստանի զինված ուժերը հատուկ գործողությունների շրջանակում մեկ օրվա ընթացքում 61 թալիբ գրոհային են ոչնչացրել, փոխանցում է Khaama Press-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին։
Գերատեսչության տեղեկություններով՝ աֆղան զինվորականները հատուկ գործողություններ են կրականցրել Քանդագար, Զաբուլ, Ուրուզգան, Քունդուզ, Բաղդիս եւ Բադախշան նահանգներում։ Առնվազն 72 գրոհային վիրավորվել է, իսկ 61-ը՝ սպանվել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























