Հոնկոնգում երկհարկանի ավտոբուսը բախվել է ինքնաթափ բեռնատարին, որի հետեւանքով առնվազն 24 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հաղորդում է տեղի South China Morning Post թերթը:

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 9.45-ին, Չանշավան նահանգում:

Տուժածներից 17-ը տղամարդիկ են, 7-ը՝ կանայք: Վթարի պատճառներն անհայտ են: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Ինքնաթափի վարորդը նշել է, որ իր մեքենան փչացել է, եւ նա սպասում էր վթարային քարշակին: Այդ պահին երկհարկանի ավտոբուսը հետեից հարվածե է իր մեքենային: