2014 թվականին Հայաստանի առողջապահական ոլորտի ծախսերի համար հատկացվել է ՀՆԱ–ի 1.69 տոկոսը: Այս մասին ասվում է ՀՀ պետբյուջեի 2014 թվականի կատարողական հաշվետվության մեջ: Ծախսերի ծավալը կազմել է 76.6 միլիարդ դրամ (ընթացիկ կուրսով՝ 160մլն դոլար՝ խմբ.):

Այս ծավալի 42.7 տոկոսը ուղղված էր հիվանդանոցային ծախսերին, 33.5 տոկոսը՝ ամբուլատոր ծախսերին, 2.8 տոկոսը՝ բժշկական սարքավորումների եւ ապրանքների ձեռքբերմանը, եւ 6 տոկոսը՝ պետական ծրագրերի իրականացմանը:

2013 թվականի համեմատ՝ ծախսերն աճել են 19.1 տոկոսով կամ 12.3 միլիարդ դրամով՝ հիմնականում հիվանդանոցային ծառայությունների վրա ծախսվող միջոցների հաշվին: