Եմենում այսօր՝ հունիսի 1-ին, արաբական երկրների կոալիցիայի օդուժի հարվածների հետեւանքով 8 խաղաղ բնակիչ է մահացել, հաղորդում է «Ֆրանս Փրեսը»՝ վկայակոչելով տեղի բժիշկներին:
Գործակալության տվյալներով, օդուժը ռմբակոծել է զենքի պահեստները: Եւս 20 մարդ վիրավորվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Արաբական երկրների կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, մարտի 26-ին Եմենում սկսել է «Վճռականության փոթորիկ» անունը կրող գործողությունը, որի նպատակը Եմենում հուսիների խմբավորումների ոչնչացումն է: Ապրիլի վերջին կոլաիցիան նոր գործողություն է սկսել, որը կոչել է «Հույսի վերածնունդ»:





























