«Կլայկ» խանութների ցանցը շնորհավորում է երեխաների պաշտպանության  միջազգային տոնի կապակցությամբ և տեղեկացնում, որ խանութ-սրահները հերթական անգամ համալրվել են նոր տեսականիով: Այստեղ յուրաքանչյուր հաճախորդ կարող է գտնել իր տան կամ բնակարանի ինտերիերին համապատասխան կահույքի լայն տեսականի, իսկ սրահի փորձառու մասնագետները պատրաստ են աջակցել հաճախորդներին ընտրության հարցում:

Ավելի քան 10 տարի գործելով հայաստանյան շուկայում՝ «Կլայկ» բրենդը հասցրել է շահել հաճախորդների համակրանքն ու վստահությունը՝ շնորհիվ ներկայացված տեսականու բացառիկ որակի: 

Խանութ-սրահը տեղեկացնում է նաև, որ, գնումներ կատարելով հունիսի 1-ից հունիսի 30-ը «Կլայկ» խանութ-սրահներից, հաճախորդները կստանան նաև 20% զեղչ (բացառությամբ հատուկ առաջարկների): Ցանկացողների համար կգործի նաև ապառիկ վճարման համակարգ տեղում:

Հիշեցնենք, որ «Կլայկ» խանութների ցանցը հանդիսանում է «X-Group»-ի անդամ և ներկայումս ամենամեծ կահույք-սրահների  ցանցն է  Հայաստանում: