Արդեն 40 օր է՝ փրկարարները դեռ որոնում են Սեւանա լճում կորած տղամարդուն: NEWS.am-ը Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացավ, որ հունիսի 1-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 10.53-ին Ա. Մ.-ի որոնողական աշխատանքները վերսկսել են:
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին, ժամը 09.19-ին ահազանգ էր ստացվել, որ քամու պատճառով նավակը հեռացել էր Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մոտակա լճափից. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր էր մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 11.05-ին Դրախտիկ-Ծովագյուղ հատվածում` ափից մոտ 5 կմ հեռավորության վրա, հայտաբերվել էր Ա. Մ.-ի ռետինե, մեկ տեղանոց նավակը, սակայն քաղաքացին չէր հայտնաբերվել: Ձկնորսի հավանական խեղդվելու վայրում ջրասուզակներն օրեր շարունակ իրականացնում են որոնողական աշխատանքներ:





























