Եմենում փետրվարին առեւանգված ֆրանսուհու մասնակցությամբ հոլովակի իսկությունը հաստատվել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի կողմից։ Այս մասին տեղեկացնում է West France թերթը։

Կադրում երեւում է գերեվարված կինը՝ ծնկաչոք, սեւ հոգւստով։ Նա անգլերենով դիմում է Ֆրանսիայի եւ Եմենի նախագահներ Ֆրանսուա Օլանդին ու Աբդ Ռաբբո Մանսուր Հադիին՝ խնդրելով ազատել իրեն։ «Խնդրում եմ, ինձ արագ Ֆրանսիա վերադարձրե՛ք»,- ասում է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Եմենում գրոհայիններին գերի ընկած կինը 30-ամյա Իզաբել Պրիմն է, որը Եմեն էր ժամանել ամերիկյան Ayala Consulting ընկերության հետ կնքած պայմանագրով։