Չինաստանի Հունան նահանգում, ածխահանքում գազի արտահոսքի հետեւանքով 7 հանքափոր է մահացել, եւս մեկն անհետ կորել է: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը, Շաոյան քաղաքի մոտ գտնվող, Qisi Coal Mine Co. Ltd. Ընկերությանը կատպանող հանքում:

Իշխանությունների տվյալներով, գազի արտահոսքը եղել է այն պահին, երբ հանքափորները աշխատելիս են եղել հանքում: Հանքում՝ գետնի տակ գտնվող 11 հանքափորներից երեքին հաջողվել է փրկվել, եւս մեկ հանքափորի որոնման աշխատանքները շարունակվում են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: