Ճապոնիայում ամենամյա «Մեծ օդապարուկ» փառատոնի ժամանակ 700 կգ քաշով բամբուկե օդապարուկը 200 մ բարձրությունից ընկել է հանդիսատեսի վրա։

Միջադեպից վիրավորվել է 4 մարդ, որոնց թվում՝ 73 տարեկան մեկ տղամարդ եւ երեխաներ։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Օդապարուկի չափը կազմել է 13x12, գրում է Informing-ը։