Կո Լան կղզուց Թաիլանդի Պատայա նավահանգիստ վերադարձող զբոսանավը խորտակվել է վերջնակետին չհասած, գրում է  Phuket Wan պարբերականը։

Զբոսանավի վրա եղել է 82 մարդ։ Նրանք բոլորը տարհանվել են։ Բժշկական օգնություն չի պահանջվել։

Պարբերականի տեղեկություններով՝ կապիտանը, տեսնելով, որ նավը խորտակվում է, օգնություն է խնդրել մոտակայքում գտնվող նավերից եւ կազմակերպել ուղեւորների տարհանումը։

Միջադեպի պատճառները դեռեւս հայտնի չեն, գրում է «Ինտերֆաքս»-ը։