Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ է հրաժարական տալ, եթե իր պալատում ոսկե զուգարանակոնքեր գտնեն, գրում է Reuters-ը։
Էրդողանը ընդդիմադիր՝ ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին հրավիրել է իր նախագահական պալատում ոսկե զուգարանակոնքեր գտնել։
«Քաղաքականությունը պետք է ազնիվ վարել։ Եթե Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահը հայտարարում է ոսկե զուգարանակոնքերի մասին, ապա թող գա նախագահական պալատ եւ նայի։ Եթե նա մեկ ոսկե զուգարանակոնք գտնի, ես հրաժարական կտամ։ Իսկ եթե չգտնի, նա ինքը կհեռանա՞»,- հայտարարել է թուրք նախագահը, փոխանցում է Gazeta-ն։
Նշենք, որ Էրդողանը նման պատասխան էր տվել Քըլըչդարօղլուին այն բանից հետո, երբ վերջինս հայտարարել էր, թե իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունն աշխարհում ոսկե զուգարանակոնքերի քանակով առաջին տեղն է զբաղեցնում։





























