Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը իր հաջորդի՝ Հովհաննես Մանուկյանի գործունեությանը հետեւում է որպես քաղաքացի: Այս մասին NEWS.am-ին ասաց նախկին նախարարը:

«Շատ ակտիվ, ամեն օր բնականաբար չեմ հետեւում, բայց որպես քաղաքացի, իրավաբան հետեւում եմ»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Նա նշեց, որ նախարարի պորտֆելը չի կարոտում, ընդհակառակը ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում իրեն «ավելի հանգիստ» եմ զգում:

Նշենք, որ Հրայր Թովմասյանը արդեն մեկ տարի է՝ ինչ զբաղեցնում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: