Հունիսի 15-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: NEWS.am-ի տեղեկություններով՝ ԱԺ արտահերթ նիստ գումարելու առաջարկով հանդես կգա Կառավարությունը: Օրակարգում կընդգրկվեն տարբեր նախագծեր, օրինակ՝ ավիացիայի մասին օրենքում փոփոխությունների, թափոնների հարցով նախագծերը: Արտահերթ նստաշրջանը կտեւի այնքան, մինչեւ սպառվեն օրակարգի բոլոր հարցերը, այսինքն՝ նվազագույնը 2 օր:

Նշենք, որ ԱԺ վերջին քառօրյան կկայանա հունիսի 8-11-ը, որից հետո պատգամավորները կմեկնեն արձակուրդ եւ կվերադառնան արդեն սեպտեմբերին: