Սիրիահայերի աջակցության ոչ բոլոր ծրագրերի մասին է հնարավոր խոսել բաց եւ ասել ամեն բան։ Այս մասին հունիսի 1-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
Նա նշեց, որ դա վերաբերում է ե՛ւ Սիրիայում, եւ՛ հայկական տարածքում նրանց տրամադրվող օգնությանը։
«Եթե այդ տարածքներում մեր հայրենակիցները կարող են ունենալ տուն եւ բավարար քանակով հող, ու նրանք համաձայն են այդ պայմաններին, մենք միայն ուրախ ենք նրանց այդ հնարավորությունը տալու համար։ Ընդ որում, պարտադիր չէ հարց բարձրացնել, թե ինչ տարածքներ են դրանք։ Մենք կենտրոնանում ենք արդյունքի վրա։ Իսկ արդյունքը մեր հայրենակիցների բնակարանային եւ կենցաղային խնդիրների լուծումն է»,- հավելեց նա։





























