Գրեթե ամեն տարի այս օրը՝ հունիսի 1-ին, մեզ մոտ սովորականից շատ երեխաներ են ծնվում: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան տնօրեն Արեն Գյոզալյանը՝ շնորհավորելով ողջ աշխարհի երեխաներին տոնի՝ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ:
Հիշեցնենք, որ Հայաստանում հավատարմագրված դեսպանների կանայք այսօր այցելել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Արեն Գյոզալյանի խոսքով, դա պայմանավորված է նրանով, որ բժշկական կենտրոնում ընդառաջ են գնում ծնողներին, եւ եթե հնարավոր է, առանց մորն ու երեխային վնասելու, ծննդաբերությունը կատարել այդ օրը, ապա կատարում են:
«Կոնկրետ այս տարի հունիսի 1-ին նախատեսված է 9 կեսարյան հատման վիրահատություն: Այս պահի դրությամբ արդեն ծնվել է 7 երեխա, նախատեսվում է եւ 8 վիրահատություն, եւ երեք կանայք այս պահին ծննդաբերում են: Աստված տա, որ բոլոր երեխաներն ու մայրերը առողջ լինեն, առանց որեւէ խնդիրները»,-իր մաղթանքը հայտնեց Գյոզալյանը:





























