«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի նստավայրը վերածել են հիվանդանոցի, որտեղ ապօրինի կերպով մարդկային օրգաններ են վաճառում։ Այս մասին գրում է Fars գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի «Քրդստանի ժողովրդավարական կուսակցության» նախագահ Սաիդ Մեմոզինին։
Իրաքի նախկին նախագահի Մոսուլի նստավայրում իսլամիստները վաճառում են բախումների ընթացքում զոհված մարդկանց օրգանները։ «ԻՊ-ը Մոսուլում օրգանների զանգվածային վաճառք է իրականացնում»,- հայտարարել է Մեմոզինին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























