Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում մայիսի 15-ին տեղացած կարկուտից տուժել է 337 գյուղացիական տնտեսություն: Այս մասին NEWS.am-ին ասաց Ռինդի գյուղապետ Հուսիկ Սահակյանը:

«Կարկուտից վնասվել է 50.29 հա խաղողի այգի, գումարային չափը կազմում է 70 մլն 808 հազար դրամ: Պտղատու այգիներից վնասվել է 80 հա-ն, գումարը 112 մլն դրամ»,- ասաց գյուղապետը:

Նա հայտնեց, որ գյուղատնտեսության փոխնախարարն ու Վայոց ձորի փոխմարզպետը հանդիպել են գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. մայիսի 15-ին ժամը 16:00-ից մինչեւ 16:30-ը ուժեղ կարկուտ է տեղացել Վայոց ձորի Ռինդ համայնքում: Կարկուտից վնասվել են ցանքատարածություններ, բանջարաբոստանային կուլտուրաներ և պտղատու այգիներ: