Մայիսի 31-ին, ժամը 11.45-ին, ՊՊԾ դասակի 3-րդ սպայական ջոկի ծառայողին է մոտեցել մի տղամարդ եւ հայտնել, որ Գյումրիի Մովսես Խորենացու թիվ 31/19 հասցեում գտնվող խանութի հետնամասում անհայտ քաղաքացու դիակ է հայտնաբերվել:

Պարզվել է, որ հայտնաբերվել է ոստիկանության Մուշի բաժնի կողմից մայիսի 24-ից որպես անհայտ կորած որոնվող, 1972 թ. ծնված Հովհաննես Խաչատրյանի դիակը:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նախապատրաստվում են նյութեր:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, թե Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչ, 1972 թվականին ծնված Հովհաննես Արտուշի Խաչատրյանը, որը մայիսի 23-ին, ժամը 08:00-ին, գյուղից մեկնել է Գյումրիի Մովսես Խորենացու փողոցի 8-րդ շենքի դիմաց գտնվող կոշիկի վերանորոգման կետ, որտեղ աշխատում է, եւ տուն չի վերադարձել։

Արտաքին նկարագիրը. հասակը՝ մոտ 165-170 սմ, նիհարավուն կազմվածքով, սեւ մազերով, օվալաձե դեմքով, աչքերը՝ սեւ:

Հագին եղել է սեւ սվիտեր, սպորտային սեւ տաբատ՝ սպիտակ գծերով, դարչնագույն կոշիկներ։