Երեւանի հարցում Արեւելյան գործընկերության քաղաքականությունը պետք է  առանձին մոտեցում ունենա։ Այս մասին հունիսի 1-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը եւ  հավելեց, որ դա վերաբերում է նաեւ Արեւելյան գործընկերության մյուս հանրապետություններին։

Յուրաքանչյուր պետությանը պետք է մոտենալ անհատական առանձնահատկությունների եւ պահանջների հաշվարկով։ «Բոլորի համար միասնական մոտեցումը դժվար թե ճիշտ լինի»,- նշեց դեսպանը։ Նրա խոսքով՝  Ռիգայում մայիսի 21-22-ը  կայացած գագաթնաժողովը ապացուցեց, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել տարբերակված համագործակցությունը բոլոր 6 անդամների հետ։

«Հայաստանը առավել հակված է այդ հարաբերությունները դիտարկել որպես ժողովրդավարական բարեփոխումների շարունակման  հնարավորություն»,- հայտարարեց նա։